ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բոլորով` դեպի Եվրոպա

Բոլորով` դեպի Եվրոպա
19.07.2013 | 01:40

Այն ժամանակ, երբ Ռուսաստանը բոլոր մակարդակներում փորձում է կտրել մեր «ջուրն ու հացը»` մեր «սոված ջանին» «ծաղկավոր խալաթ» հագցնելով, ասոցացման համաձայնագրի` ԵՄ երկրները ոչ միայն նախապատրաստվում են երկումիլիարդանոց դոնորների համաժողովին, այլև նրբագեղորեն հայաստանցիներին եվրոպացնում են «մի այլ կարգի»:
Օրերս Սիսիան քաղաքից բավականին ներկայացուցչական պատվիրակություն է մեկնել ֆրանսիական Մոնտելիմա քաղաք: Սիսիանն ու Մոնտելիման քույր քաղաքներ են: Նախորդ տարի էլ Մոնտելիմայի պատվիրակությունն էր Սիսիանում: «Քույրությունը», փաստորեն, կոնկրետ արդյունքների է վերածվել կրթական, մշակութային, առողջապահական ոլորտներում: «Քույրիկ» քաղաքների միջև ստորագրված պայմանագրերի շրջանակում Սիսիանի հիվանդանոցը հարստացել է ժամանակակից ու անչափ անհրաժեշտ բուժսարքավորումներով։ «Սիսիանցին այլևս ստիպված չի լինի երկար ճանապարհ կտրել, հասնել Գորիս, Երևան` բուժզննման, բուժման համար»,- տեղեկացրեց սարքավորումներն անձամբ իր հետ ինքնաթիռով բերած Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Եվրոպականացումն ընդհուպ հասել է Սիսիանի մանկապարտեզներ։ «Որքան էլ անհավանական թվա, համատեղ փորձի փոխանակման ժամանակ, մեր մանկապարտեզի ուսումնական մասը մոնտելիմացիներին դուր եկավ և շատ հարմար թվաց. խոսքն առաջին հերթին ռեժիմային համակարգի մասին է. իրենք ավելի ազատ են, ծնողը երբ ուզի, կարող է բերել-տանել երեխային, մեզ մոտ, գիտեք, այդպես չէ։ Իրենց սա ավելի դուր եկավ, և իրենք մտադիր են կիրառել այս տարբերակը ևս»,- պատմեց Սիսիանի երկրորդ մանկապարտեզի տնօրեն Լիանա Գրիգորյանը։ Ի դեպ, այս մանկապարտեզում սիսիանցի «պստոները» նաև ֆրանսերեն են «ուսումնասիրում»:
Ասել է` «ասոցացվում են» յուրովի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ